National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.04.2018
Խորհրդարանում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 3

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 6-ին քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանի հրավերով խորհրդարան էր այցելել Հայաստանում եզդիական համայնքի մոտ 70 ներկայացուցիչ: 

Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է օրինագիծը եւ նկատել, որ եզդիական համայնքն այնքան էլ ակտիվ չէ նախագծի շուրջ տեղի ունեցող հանրային քննարկումներում: Ռուստամ Մախմուդյանը հորդորել է մանրամասն ծանոթանալ նախաձեռնությանը, ներկայացնել առաջարկներ:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագծի առկայությունը պայմանավորված է 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով: Ըստ նրա՝ եղել են հատվածական իրավակարգավորումներ, սակայն անհրաժեշտություն կա ունենալու միասնական օրենք:
 
Նախագծով սահմանվում են «ազգային փոքրամասնություն» եւ «ազգային փոքրամասնության ներկայացուցիչ» հասկացությունները, ամրագրվում նրանց իրավունքներն ու վերջիններիս իրականացման երաշխիքները տարբեր ոլորտներում, սահմանվում դրույթներ՝ ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, կրթությանը եւ այլ հարցերի լուծմանը:

Վիգեն Քոչարյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել Ազգային փոքրամասնությունների պալատ, որը գործելու է Հանրային խորհրդին առընթեր: Նրա գնահատմամբ՝ նախագիծը ոլորտում արմատական փոփոխություններ չի նախատեսում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին գյուղական դպրոցների օպտիմալացմանը, դասագրքերին, ճանապարհների վիճակին, գյուղական որոշ համայնքներում ջրաչափերի բացակայությանը, արտամրցութային կարգով բուհեր ընդունվելու հնարավորությանը, զինծառայողների արձակուրդներին եւ այլն:

Ռուստամ Մախմուդյանը հայրենակիցներին է ներկայացրել իր մեկ տարվա խորհրդարանական գործունեությունը:

Եզդիական համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին «Ահաբեկչական խմբավորումների կողմից նրանց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» 2018 թվականի հունվարի 16-ին ընդունած հայտարարության համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am